
Աննա Մեյն - «անցավ» | Գրքի շնորհանդես
📅 Հուլիսի 24-ին 𝐀𝟏 𝐀𝐫𝐭 𝐒𝐩𝐚𝐜𝐞-ում տեղի կունենա Աննա Մեյնի «անցավ» գրքի շնորհանդեսը:
«անցավ» էկզիստենցիալ վիպակը պատմում է հերոսի մեկ օրվա մասին, որն անցկացնում է սեփական բնակարանում՝ տոտալ մենության մեջ։ Հերոսը հիշում է իր ապրած օրերը, ընկնում հիշողությունների մեջ, փնտրում է ապրելու կամ մեռնելու պատճառներ: Արդարև, նա անում է այն, ինչին սովորական մարդիկ դիմում են, երբ մենակ են տանը։😊
🗣️ Շնորհանդեսը կվարի սիրված հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը:
📚 Գրքի մասին իրենց խոսքը կասեն արձակագիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը և Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը։
📍 Հասցե: Աբովյան 1/1
🕢 Մուտքը: 19:30-ից
🎉 Միջոցառման մեկնարկը: 20:00-ին
❤️ Սիրով կսպասենք բոլորիդ:
✅ Գիրքը կլինի վաճառքում հուլիսի 25-ից հետևյալ գրախանութներում:
- 📍 Բուկինիստ / Bookinist
- 📍 «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore
- 📍 MYbookstore
📢 Շնորհանդեսի ժամանակ կարող եք գիրքը ձեռք բերել տեղում՝ 20% զեղչով։ Ձեր օրինակը նախօրոք պահելու համար կարող եք գրել annamainebooks@gmail.com հասցեին.
A1 Art Space, Աբովյան փողոց, Երեւան, Հայաստան
Trasa

