
Բացօթյա համերգ. «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբ (MVF Band)
📅 Բացօթյա համերգ. «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբ (MVF Band)🎼
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին հրավիրում է ձեզ մասնակցելու երաժշտական յուրահատուկ երեկոյի՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի (MVF Band) համերգին, որը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում:
🎤 Միքայել Ոսկանյան - թառ, վոկալ, խմբի հիմնադիր-առաջնորդ
🎷 Դավիթ Մելքոնյան - սաքսոֆոն
🎹 Արման Պեշտմալջյան - ստեղնաշարային գործիքներ
🎸 Գուրգեն Էբեջյան - բաս կիթառ
🥁 Գրիգոր Դավթյան - հարվածային գործիքներ
🎶 Ծրագիրը ներառում է ֆոլկ ֆյուժն, ջազ և ալտերնատիվ ջազ: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը Հայաստանում առաջատարներից է ալտերնատիվ ջազ և էթնո-ֆյուժն ժանրերում: Միքայել Ոսկանյանը, որպես հայտնի թառահար, կոմպոզիտոր և վոկալիստ, նոր շունչ է հաղորդում ժամանակակից հայկական երաժշտությանը:
🎟️ Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ | Տոմս գնել
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար.
☎️ Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
🏤 Տոմսարկղ՝ (010) 58-60-46
Իսահակյան փողոց 16, Երեւան, Հայաստան
Route


